Լուրեր

«Միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի». Արտակ Զաքարյան

10.11.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անսահման ցավն ու զայրույթն է պատել մեր ժողովրդի լավագույն մասին։
 
Սեփական ժողովրդին տարիներով խաբողը՝ սեփական ժողովրդի դատաստանով է դատվելու։
 
Միթե՞ սրա մասին չէինք խոսում վերջին տարիներին, միթե՞ սա չէր լինելու դիլետանտների կառավարման արդյունքը, միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի»։

← Վերադառնալ ցուցակին