Լուրեր

Որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր. Շարմազանով

06.11.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմ է։  Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։
 

Հասարակությունը սպասում է նոր պատերազմ ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։

Ինչպես ասում են մեր բարեկամ Ռուսաստանում . В политике главное не болтовня ,a эффективность»:

← Վերադառնալ ցուցակին