Լուրեր

Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. Շարմազանով

24.10.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկանք.

100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը«/ Տրապիզոնը,Էրզրումը,Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/,որը սակայն չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը ։Բացի հայտարարություններից որեւէ ռազմական օգնություն Հայաստանը Արեւմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ.դեկտեմբերի 2/:

100 տարի անց արձանագրենք. պետք է ապավինել սեփական ուժերին եւ հայ-ռուսական դաշնակցությանը։
Այսօր հայ-թուրքական սահմանը եւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներ պաշտպանում է ոչ թե արեւմուտքի, այլ ռուսական բանակը։ Իսկ թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է,որի տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչեւ 2044 թ. Սարգսյան -Մեդվեդեւ 2010-ին կնքված արձանագրությամբ»:

← Վերադառնալ ցուցակին