Լուրեր
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը. Շարմազանով
18.10.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում հանուն փրկության » հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։
Արցախը հռչակել է իր անկախությունը ՝օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որն ի դեպ ՄԱԿ-ի նպատակներից է։
Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»: