Լուրեր
Արժանապատիվ մեռնելու համար էլ հարկ է արժանապատիվ ապրել. Մարգարիտ Եսայան
12.10.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ ոք չգիտի իր մեռնելու օրը, էն լույս տղերքը՝ հաստատ չգիտեին եւ կյանք էին մտել երկար ապրելու, սիրելու, սիրվելու, զավակներ ունենալու եւ մինչ խորը ծերություն ապրելու հավատով...
Դե, իսկ էն մարդիկ, որ դեռ ապրում են, հաստատ՝ մի օր մեռնելու են եւ էն աշխարհում գուցե կհանդիպեն էս լույս հոգիներին...
Ի՞նչ են ասելու․․․
Արժանապատիվ մեռնելու համար էլ հարկ է արժանապատիվ ապրել...
Մեղք են ձեր հոգիները բանսարկուներ եւ խաբեբաներ․․․Ավելին չասեմ․․
Հաղթելու ենք․․․»: