Լուրեր

Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը չի լինլու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

12.10.2020

Քաղաքական ուժերին հրավեր էր, թեման Արցախում ռազմական գործողություններն էին, կառավարությունում վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել:

Հարցին՝ արտահայտված տեսակետները համընկնու՞մ էին, թե՞ ոչ՝ Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ՝ պետք է հարցնեք իրենց: Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը չի լինլու Ադրբեջանի կազմում: Իմ կարծիքով՝ պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի»:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը՝ Շարմազանովը բարձրաձայնեց. «Դա պետք է լինի այն ժամանակ, որ օգուտ բերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, և լինի շարունակական միջազգային այլ սպեկտորների կողմից»:

Նա ավելացրեց նաև, որ իրենք ներկուսակցական քննարկում են ունեցել:

henaran.am

← Վերադառնալ ցուցակին