Լուրեր

Խորհրդարանը լուրջ անելիք ունի. Աշոտյան

11.10.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդարանը լուրջ անելիք ունի։

Դեռեւս 2017 թվականի աշնանը, Ապրիլյան պատերազմից հետո, առերեսվելով թռչող մարդասպան ռոբոտներին, դրանց չկարգավորվող արտադրության, վաճառքի ու օգտագործման սպառնալիքները կանխազգալով, հեղինակել էի կարեւոր քաղաքական բանաձեւ, որը հայկական պատվիրակության անունից հաջողեցինք անցկացնել Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ( EURONEST PA )։

Բանաձեւն ընդունվեց 2017 թվականին Կիեւում (https://armenpress.am/eng/news/910960):

Արցախի ժողովրդի դեմ այսօր մղվող պատերազմում այդ մարդասպան թռչող մեքենաների, դրանց արտադրողների եւ վաճառողների հակամարդկային դերակատարությունն ահռելի է։

Հայաստանի Ազգային Ժողովին առաջարկում եմ անհապաղ քայլեր ձեռնարկել խնդրի առավել միջազգայնացման ուղղությամբ։

Հնարավորությունները շատ են։ ԱԳՆ-ի հետ համադրված ու ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ձգտել ընդհուպ անօդաչու մահաբեր սարքերի վաճառքի ժամանակավոր արգելքին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հրատապ բանաձեւի մակարդակով։

Պետք է անհապաղ բովանդակային եւ փաստարկված աշխատանք սկսել այդ ուղղությամբ։

#StopAzerbaijaniAggression #StopAliyev #artsakhstrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

← Վերադառնալ ցուցակին