Լուրեր

Թուրքի մաման պիտի լացի, էս պահին հայհոյանքից բացի ուրիշ խոսք չունեմ. Մարգարիտ Եսայան

08.10.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Թուրքը մեր եկեղեցին է ավերում, ինչպես հարյուր տարի առաջ․․․հիմա՝ հրթիռակոծում, բայց մենք կվերակառուցենք, մեր եկեղեցին կկանգնի նորից, որովհետեւ այն միայն շինություն չէ, այն բոլոր հայերի սրտի մեջ է, մեր զինվորների հոգիներն են մի-մի եկեղեցի, կհառնեն, կվերակառուցենք, կապրենք...հա, թուրքի մաման պիտի լացի, էս պահին հայհոյանքից բացի ուրիշ խոսք չունեմ․․․
 
Շուշիի մեր Ղազանչեցոց ջան, դու էլի կհառնես, որովհետեւ մեր սրտի մեջ ես․․․
 
Տեր Աստված հերիք է այլեւս, վերջապես ասա քո խոսքը քո հավատացյալ ժողովրդին․․․
 
Հաղթելու ենք...Չկասկածեք»:․

← Վերադառնալ ցուցակին