Լուրեր
Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի կոթողները պաշտպանելու համար. Արմեն Աշոտյան
08.10.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ Արցախի այլ հոգեւոր եւ մշակութային կոթողների նկատմամբ միջազգային պատկան մարմինների, մասնավորապես՝ UNESCO-ի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ»։