Լուրեր

Այս պայմաններում արդիական է դառնում Ռուսաստանի առաջնորդությամբ հակատեռորիստական ուժերի ակտիվացում. Շարմազանով

07.10.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դեռեւս 2018-ի սեպտեմբերին նշել եմ.
 
Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար:
 
Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար ։
Իսկ այսօր արդեն թուրք-ադրբեջանական միությունը վեր է ածվել ահաբեկիչների որջի։
 
Այս պայմաններում արդիական է դառնում Ռուսաստանի առաջնորդությամբ հակատեռորիստական ուժերի ակտիվացում» ։

← Վերադառնալ ցուցակին