Լուրեր
Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին. Շարմազանով
01.10.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին։
Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում , իսկ էրդողանը թուրքական խորհրդարանում քիչ առաջ հայտարարում է թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման ջանքերն անընդունելի են։
Եվ այսքանից հետո կա՞ մեկը Հայաստանում, ով դեռ մտածում է բանակցություների մեջ ներքաշել թուրքերին»: