Լուրեր

Ադրբեջանական ռմբակոծության տակ են ընկել նաև ՀՀԿ կամավորները

01.10.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր արտասահմանյան լրագրողների հետ միասին ադրբեջանական ռմբակոծության տակ են ընկել նաև մեր երիտասարդականի կամավորները, որոնք Ստեփանակերտում աջակցում են օտարերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքներին:

Քիչ առաջ Հայկ Մամիջանյանը կապի է դուրս եկել:

Տղերքի հետ ամեն ինչ նորմալ է: Մի անհանգստացեք: Աշխատանքները շարունակվում են:

Պատերազմն էլ՝ հետը:

Մեր բանակի ցավը տանեմ:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

← Վերադառնալ ցուցակին