Լուրեր
Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի. Արմեն Աշոտյան
01.10.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների:
Մենք ասում ենք՝ Թուքիային հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք. բանակցե՞՞՞նք Թուրքիայի հետ:
Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն էլ՝ նման կործանարար շեշտադրումներով:
Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի:
Եթե այդ հոդվածով ուրիշ պետությանը ինչ-որ բան էիր ուզում լսացնել, դրա համար ունես ԱԳ նախարար և այդ երկրում դեսպան: Կամ հատուկ կապ, վերջիվերջո»: