Լուրեր
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է. Աշոտյան
01.10.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց:
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է, պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և «Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել «պորտալարը» ինքնուրույն կտրելու համար»:
Սա կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել և օգտագործել դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում:
#StopAzerbaijaniAggression #StopErdogan #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: