Լուրեր

Ադրբեջանա-թուրքական բլից-կրիգը անհաջողության մատնվեց. Մարգարիտ Եսայան

30.09.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանա-թուրքական բլից-կրիգը անհաջողության մատնվեց, թուրքերը նպատակ էին դրել խաղաղ բնակչության վրա օդային հարձակումներով խուճապ առաջացնել․․.

Չստացվեց, ինչպես միշտ։ Հայը մնաց իր հողը պաշտպանելու, հայ զինվորն ու հրամանատարը, հայոց պարծանք բանակը կանգնեցրին թուրքական նենգ նկրտումները եւ այսօր, պատերազմը սկսելուց երեք օր անց եւս ադրբեջանա-թուրքական վարձկանները անփառունակ վախճանվում են․․.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռազմի դաշտում նախաձեռնությունն անցնում է մեր ձեռքը, շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու վառված տանկերն են ու զրահատեխնիկան․․.

Մահ թշնամուն ․․.

Հաղթելու ենք․․․․

Չկասկածեք․․․»:

← Վերադառնալ ցուցակին