Լուրեր
Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի անունից 3 բեռնատար դեղորայք ու անհրաժեշտ պարագաներ են փոխանցել ՊՆ-ին
29.09.2020
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը եղել են Պաշտպանության նախարարության դեղերի կենտրոնական բազայում և ՀՀԿ-ի անունից ՊՆ-ին են փոխանցել 3 բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, այլ նյութեր:
Այդ կապակցությամբ 168.am-ի հարցին ի պատասխան՝ միայն նշեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է իր նախաձեռնությունները և՛ Արցախի ուղղությամբ, և՛ Զինված ուժերին անհրաժեշտ պարագաներով ապահովելու, աջակցելու համար, ինչպես նաև քաղաքական ինտենսիվ աշխատանքներ է տանում միջազգային տարբեր կառույցների՝ ռուսաստանյան, եվրոպական և այլ երկրների գործընկերների հետ:
168.am