Լուրեր

Դիմում եմ իմ բազմաթիվ կուսակից ընկերներին , որոնք դիմում են կուսակցական գրասենյակներ ՝մեկնելու ռազմաճակատ. Շարմազանով

28.09.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիմում եմ իմ բազմաթիվ կուսակից ընկերներին , որոնք դիմում են կուսակցական գրասենյակներ ՝մեկնելու ռազմաճակատ։

Տղերք ջան, ներկայացեք տարածքային զինկոմիսարիատներ։

Բոլոր գործողությունները պետք է համակարգվի պաշտպանության նախարարության կողմից։

Հաղթանակն այլընտրանք չունի։

21-րդ դարը մերն է լինելու։

Վազգեն Սարգսյան»:

← Վերադառնալ ցուցակին