Լուրեր
Այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ. Շարմազանով
28.09.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի Ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի աթոռին բազմած անձին հուշեք, որ այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ՝ նսեմացնելով մեր ժողովրդի հաղթանակը։
Այսօր հանուն հայրենիքի համախմբվելու ժամանակն է, իսկ Ապրիլյան պատերազմից նա դեռ հնարավորություն կունենա խոսելու։ Ամեն ինչ ունի իր ժամանակը։
Աստված պահապան մեր հայրենիքին ու քաջարի մարտիկներին»: