Լուրեր

«Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են…». Արմեն Աշոտյան

28.09.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝

1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում։

 

2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։

3. Հնարավոր հրադադարի դեպքում որպես հակամարտության գոտում զինադադարի միակ իրավական հիմք պահպանել 1994 թվականի եռակողմ պայմանագիրը։

4. Թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի չեղարկում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով Թուրքիային խմբից հեռացնելու ուղղությամբ։

5. Ռազմաքաղաքական դաշինքի եւ Արցախի ճանաչման հեռանկարների մասին կարտահայտվեմ լրացուցիչ։

Փառք Հայոց բանակին։ Աստված մեզ հետ»:

← Վերադառնալ ցուցակին