Լուրեր
Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը. Աշոտյան
27.09.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Միջազգային հանրության գնահատականները այս փուլում պետք է դատապարտեն Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները, նպաստեն Ադրբեջանի արկածախնդրության դադարեցմանը, տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության վերահաստատմանը»: