Լուրեր

Ամենասարսափելին հնարավոր ռազմական լայնածավալ բախման ժամանակ նման գերագույն հրամանատարի առկայությունն է. Շարմազանով

25.09.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մերժում ու անվանարկում է Ադրբեջանին ծնկի բերած Արցախի հերոսներին, բայց չի ցանկանում նեղացնել «կիրթ ու կառուցողական» Ալիեւին՝ չհրապարակելով «կոնֆիդենցիալ» ինֆորմացիա։

Մարդ չգիտի այս փաստին ի՞նչ գնահատական տա...

Ընտրությունը մեծ չէ։ Կամ քաղաքական անմեղսունակություն կամ ...

Հ.Գ. Իսկ ամենասարսափելին՝ հնարավոր ռազմական լայնածավալ բախման ժամանակ նման գերագույն հրամանատարի առկայությունն է»:

← Վերադառնալ ցուցակին