Լուրեր

Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ․ Արմեն Աշոտյան

24.09.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 
«Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:
 
Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:
Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ:
 
Ի դեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեցենզիայում Հայաստանի մասին գրել է.«Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք:  Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»:
 
Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ:
 
Հ.Գ. Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են, բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց»:
 
 

← Վերադառնալ ցուցակին