Լուրեր
Պետությունը պետք է սիրել՝ անկախ օրվա քաղաքական եղանակից. Աշոտյան
21.09.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Պետությունը պետք է սիրել՝ անկախ օրվա քաղաքական եղանակից ու կառավարող ռեժիմից, միաժամանակ պատրաստ լինելով պայքար մղել պետականությունը վտանգող ցանկացած ուժի դեմ:
2. Անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի իրավունքը քննության է ենթարկվում, ավաղ, ոչ միայն արտաքին, այլև վերջին տարիներին առավել ուժգնացած ներքին սպառնալիքների պատճառով:
3. Հայ ժողովրդի պետությունը պետք է լինի ԱԶԳԱՅԻՆ՝ բառի ամենալայն և խորքային իմաստով:
4. Պետականությունը ամրանում է նրա բոլոր քաղաքացիների առօրյա տքնաջան աշխատանքով, այլ ոչ թե ընկած հրեշտակների, կեղծ առաքյալների և աշխարհիկ սրբերի երեսպաշտությամբ:
Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն»: