Լուրեր
«Աննախադեպ գրագետ» Նիկոլի մտքի թարս թռիչքը. Շարմազանով
18.09.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Աննախադեպ գրագետ» Նիկոլի մտքի թարս թռիչքը
Դիմացինին անգրագիտության մեջ մեղադրելուց առաջ Նիկոլը լավ կաներ վերհիշեր իր «թարս ու խայտառակ մտքերը»:
Մեկ տարի առաջ «ալամ աշխարհի աննախադեպը» հայտարարեց, թե 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախացավ Սովետական Ադրբեջանից:
«Գրագետ վարչապետը» ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը նշեց , թե Գարեգին Նժդեհը Հովհաննես
Բաղրամյանի հետ մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:
Իսկ ԱԺ -ում հայտարարեց, թե Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ է:
Մարդ չգիտի լա , թե՞...»: