Լուրեր

Հայաստանը ներսից խառնակչության գիրկը նետած «հեղափոխականները» մի-մի ընկեր Փանջունի են դարձել. Մարգարիտ Եսայան

17.09.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երկու տարի առաջ Հայաստանը ներսից խառնակչության գիրկը նետած «հեղափոխականները»  մի-մի ընկեր Փանջունի են դարձել, ամեն մեկը իրեն «հեղափոխության առաջնորդներից մեկն է»  համարում։
 
ԿԳՄՍ նախարարի աթոռին նստած անձը, հայտարարեց իր առաջնորդ լինելու մասին... Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի»  մանկական հիվանդությամբդ ես տառապում, սրանք նստեցին գլխիդ․․․փաստորեն, այլեւս քեզ «պրիզնատ» չեն գալիս․․․վերջ, դու չես առաջնորդը,  այլ՝ որոշ սորոսականներ, այլ ուղղվաածության եւ այլ արժեհամակարգի լիքը մարդ ինքնահռչակվում է «հեղափոխության առաջնորդներից մեկը» կամ գուցե՝ ոչ էլ ինքնահռչակ․․․
 
Երեւի իրենք գիտեն մի բան, որ դու դեռ չգիտես․․․ Տո լավ էլ անում են, ռուսական կայսրության թագի պես ամեն տեղից վեր կացող «հեղափոխության թագը»  յուր գլխին է քաշում եւ ինքնահռչակվում...
Մի հատ ձեր քայլի նիստ արեք, ձեր համար գոնե պարզեք, թե ո՞վ է առաջնորդը եւ ով՝ Չալոն...
Պարզեք նաեւ, թե էն Քենեդուն ո՞վ սպանեց․․․
 
Դուխով․․․»:

← Վերադառնալ ցուցակին