Լուրեր

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր, իսկ մենք` ճիշտ. Շարմազանով

16.09.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր, իսկ մենք` ճիշտ:

Հուսով եմ շատ շուտով Փաշինյանը կխոստովանի իր սխալ ու մեր ճիշտ լինելը,երբ Ալիևին կիրթ ու կառուցողական էր անվանում, ինչպես նաև հրաժարվում Վիեննայի և Ս.Պետերբուրգի օրակարգերից ի օգուտ Դուշանբեի վերելակային անհեթեթ պայմանավորվածության»:

← Վերադառնալ ցուցակին