Լուրեր

ՀՀԿ -ն դիրքավորվում է

10.09.2020

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած հաջորդ ասուլիսը նվիրված է լինելու Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի մյուս ասուլիսի կոնկրետ ժամկետը չնշեց, ասաց, որ ըստ ժամանակացույցի, պատշաճ կերպով կտեղեկացնեն այդ մասին։ Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Արմեն Աշոտյանն ասում է․ «Հանրապետականն, առհասարակ, շատ խիտ պլանավորած սեպտեմբեր ունի, կուսակցական աշխատանքներ, որոնք ուղղված են թե՛ տարածքային-մարզային կառույցների վերակառուցմանը, թե՛ կուսակցական արտաքին կապերի ընդլայնման, թե՛ ներքաղաքական կյանքում ՀՀԿ-ի կողմից առավել ակտիվ դիրքավորմանը»։

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին