Լուրեր

Նիկոլի արձակուրդն ընթանում է բնականոն հունով՝ ճոխ ու անհոգ. Աննա Մկրտչյան

04.09.2020

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Փրկիչ» Նիկոլի հրաշագործությունների սպասումով փողոց փակած ու Հայաստանում բռնազավթմանը մասնակցածներն այլևս սպասել չեն կարող։

Հորինած ներգաղթին, ներդրումներին, աննախադեպ ոլորտային զարգացումների ոչ Նիկոլի բռնազավթման մասնակիցները ականատես եղան, ոչ էլ Նիկոլի արարքներին իրական գնահատականներ տվողները։

Փոխարենը, հիմա բոլորով միասին ականատես ենք լինում Նիկոլի միջնորդավորված կոչին։ Արտաքին գործերի նախարարը հստակ ասաց։ «Մի էլ սպասեք, ձեզ բռնող չկա, գնացեք Հայաստանից»։

Մինչև Նիկոլը երկրում երբեք ցույց չի եղել երկիրը լքելու թույլտվություն տալու պահանջով։
Առավել ևս երբեք չենք ունեցել ԱԳ նախարար, ով քամահրանքով երկրից «ճանապարհում» է քաղաքացիներին։

Այսօր ճանապարհ փակած խաղողագործները, վաղը արտագաղթելու պահաջով են ցույց անելու։

Նիկոլի ֆինանսերի նախարարն էլ առաջիկա դժոխքի նախերգանքն այսօր արտաբերեց։ «Պահուստային ֆոնդը լարված է»։

Հիմա ուզում եք գնացեք, ուզում եք մնացեք։

Ուզում եք անհանգստացեք կամ առհամարեք այս փաստերը, քանի դեռ հնարավոր կլինի։
Կուզեք նյարդայնացեք կամ էլ ոչ։
Միևնույն է ձեր ապրումներն ու մտահոգությունները Նիկոլի ու իր պարգևավճարների լիության մեջ ապրող նախարարների համար դուք էլ, ձեր հույզերն էլ հաշվի մեջ չեն։

Հ.Գ. Իսկ հիմա առավել կարևոր թեմաների մասին։ Նիկոլի արձակուրդն ընթանում է բնականոն հունով՝ ճոխ ու անհոգ։Ու մի քիչ մարդ եղեք #թողեքնիկոլըհանգստանա»:

← Վերադառնալ ցուցակին