Լուրեր
Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ…
03.09.2020
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում: Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները:
Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ գործընկերների նման, նորմալ խոսք չի հասկանում:
Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի:
Հայոյանքի իրական բրենդերի պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա:
Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ Ne sutor supra crepidam judicet (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի)