Լուրեր
1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին. Էդուարդ Շարմազանով
02.09.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը:
Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը:
Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր»: