Լուրեր
Ավարտվել է ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային կրթական ծրագիրը
30.08.2020
Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկեր Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Եվրոպայի զարգացումը. Օրենքի գերակայություն» խորագիրը կրող դասընթացը: Սա առցանց ռեժիմով կազմակերպված դասընթացի երկրորդ եզրափակիչ փուլն էր: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Կամսար Բադալյանը և Գևորգ Ղուկասյանը:
Դասընթացի ընթացքում բանախոսները երիտասարդների հետ քննարկումների ժամանակ կիսվել են իրենց երկրներում փորձարկված հակակոռուպցիոն մեխանիզմների արձանագրած հաջողություններով և մեխանիզմների կիրառման ժամանակ առաջացած դժվարություններով: Խմբային քննարկման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը բարձրաձայնել է իրեն հանդիպած կոռուպցիոն օրինակները:
Առցանց դասընթացի ժամանակ մասնակիցները քննարկել են օրենքի գերակայության առաջնահերթության խնդիրը, հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև կարևորել են երիտասարդների մասնակցությունն ու նշանակալի դերը օրենքի գերակայության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:
Երիտասարդքաղաքական գործիչները ծանոթացել են նաև Արևելյան գործընկերության (EaP) շրջանակներում ԵԺԿ-ի (EPP) քույր կուսակցությունների միջև համագործակցությանը և հետագահամագործակցության հեռանկարներին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն