Լուրեր

«Մարտի են նետվել» իշխանության «մատյան գունդը». Շարմազանով

29.08.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը : Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ: Հավանաբար ,տեսնելով իր «մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ոչ անհայտ հոդվածագիրը հավանաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը` հերթական ստերը պարունակող հոդվածով:

Եվ ուրեմն. հոդվածագիրը , խեղաթյուրելով Սերժ Սարգսյանի հրապարակային հնչեցված խոսքը, նշում է թե միայն 2016 - ի ապրիլից հետո է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերվել: Սա այն դեպքում, երբ ասուլիսում բաց ասվել է, որ 2016-ից առաջ և հետո 50 հազար տոննա միայն անվճար ռազմամթերք է ձեռք բերվել: Նաև ակնհայտ է, որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել ,ուստի նախորդ իշխանությանը մեղադրելու նիկոլական փորձերը նույնքան ողորմելի են, որքան Տավուշի մարտական գործողությունների ղեկավարումը Փաշինյանի անվան հետ կապելը:

Իսկ բանակի նկատմամբ վերաբերմունքն այսօր ակնհատ փոխվել է և փոխվել է նախ և առաջ ընդդիմության վերաբերմունքը: Ու փոխվել է ոչ թե անվճար զինամթերքն ու «Իսկանդերը» ավելի ժամանակակից ու գերհզոր զենքով ` ելակով փոխարինելու պատճառով, այլ զուտ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմադիրներիս համար բանակն ազգային արժեք է, անկախ նրանից օրվա իշխանությունները դա գիտակցում են կամ ոչ»:

 

 

← Վերադառնալ ցուցակին