Լուրեր
«Հաճույք ստանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի տամագոչին լինելուց»․ Հայկ Մամիջանյան
24.08.2020
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։
1. պարգեւավճար տալ,
2. մաքրել հերթական «դուրս տվածը» (մարտնչող ապուշ, պողոսներ, Իրանը բռնապետություն է եւ այլն),
3. Ստիպել, որ նախկինների մասին խոսի,
4. Խաղալ հետը (գովաբանել ժողովրդավարական ձեռքբերումները, տնտեսական աճը, ծափահարել Փաշինյանի ելույթին եւ այլն),
5. Խոստում տալ (միլիարդավոր ներդրումներ, գյուղական մթերքի շուկաներ, որոնք Silicon valley-ի չափ ներդրում են խոստանում, կոկորդիլոս բուծել եւ այլն),
6. Դուրս գալ ցույցի (փակել դատարանների մուտքերը եւ այլն),
7. Ընդունել քո կամ թիմակցի սխալը (տուգանեք ինձ, Շորժայում ես չէի եւ այլն)
Իսկ ասուլիսի արձագանքների բովանդակային պատասխանը կտամ առաջիկա օրերի հարցազրույցների ժամանակ»։