Լուրեր

Սամվել Բաբայանի ամոթալի հարցազրույցին առավել մանրամասն կանդրադառնամ վաղը ուղիղ եթերով. Աշոտյան

23.08.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայեցի Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի խայտառակ հարցազրույցը ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ։

Այն, որ տվյալ ռադիոկայանի օրակարգը անթաքույց հակահաստանյան է եւ հակաարցախյան, վաղուց պարզ էր։

Զարհուրելի է, որ իր անձնական քաղաքական շահերը ինքնաշոյելու համար այդ օրակարգի սպասարկման է լծվում Արցախի ազատության համար կյանք դրած, բայց քաղաքականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բարձրաստիճան պաշտոնյա, իր իսկ ասած «պլինտուսի» մակարդակի գնահատականներով։

Սամվել Բաբայանի ամոթալի հարցազրույցին առավել մանրամասն կանդրադառնամ վաղը ուղիղ եթերով»:

← Վերադառնալ ցուցակին