Լուրեր

ՆԱ առաջ է նայում, առաջնորդին հատուկ լայնախոհությամբ. Կարինե Աճեմյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

20.08.2020

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի կողմում հստակ, համակարգված պետականամետ փաստարկներն են, մյուս կողմում՝ գավառամիտ, սահմանափակ պոպուլիզմը։

Մի կողմում հայրենիքին նվիրումով գիտակցված տքնաջան աշխատանքն է եղել, մյուսում՝ լաչառ ու կեղծ մեղադրանքները, բացառապես իշխանությունը զավթելու ակնկալիքով։ Սրանք տարբեր հարթություններ են, բացարձակապես տարբեր աշխարհայացքով, չնայած երկրորդի դեպքում աշխարհայացք ձևակերպումն էլ մի տեսակ չի ընկալվում։ Երկու տարուց ավել ՆԱ չի կառավարում, բայց ասուլիսի մթնոլորտն ու դրա շուրջ հետաքրքրությունը շատ մեծ էր ու սպասված, փոքրիկ «կառավարչի» անվերջ շարունակվող տափակ ու գռեհիկ լայվերը վաղուց արդեն ձանձրալի ։

ՆԱ առաջ է նայում, առաջնորդին հատուկ լայնախոհությամբ, փոքրոգի ժուլիկը մխրճված անցյալի խորխորատներում, երկիրը խեղճացնում ու փոքրացնում է, իջեցնելով իր տեսահորիզոնի մակարդակի։

Առաջինը հայ է……

Մյուսը հայ արմատով ամեն ինչին դեմ……

Ժամանակները խառն են ու խրթին…»:

← Վերադառնալ ցուցակին