Լուրեր

Փաշինյանից ակնկալել պետության առաջնորդին վայել քայլեր և լուրջ հարցազրույցներ` անհույս է. Շարմազանով

16.08.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ Տեր-Պետրոսյանի թիմակիցները խիստ քննադատում են Փաշինյանի
« Hardtalk»-ը, դա ինձ հիշեցնում է Ֆիլիպե Կոուտինյոյին, ով երեկ վերջին երկու գոլը խփեց խայտառակորեն պարտված իր նախկին թիմի՝ Բարսելոնայի դարպասին:

Բայց եթե Բարսելոնայից ակնկալվում են նոր հաղթանակներ, ապա Փաշինյանից ակնկալել պետության առաջնորդին վայել քայլեր և լուրջ հարցազրույցներ` անհույս է»: 

← Վերադառնալ ցուցակին