Լուրեր

Նիկոլի ունեցած տարբեր կարգավիճակներում նորություն չէ ղալաթ անելը. Աննա Մկրտչյան

14.08.2020

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միգուցե իշխանությունը զավթելու համար մակարդակ  պետք չէր, բայց ամեն հինգշաբթի զավթած վարչապետի աթոռը պահելու ու անսահման դատարկությունը ցույց չտալու համար մակարդակ հաստատ պետք է։

 Նիկոլի ունեցած տարբեր կարգավիճակներում նորություն չէ ղալաթ անելը։
Իսկ իշխանությունը զավթելուց հետո որոշ ղալաթներ (կոռուպցիայի տեսքով) կթվարկեմ։
 

– ՊՎԾ
– Առողջապահության փոխնախարար
– Կրթության փոխնախարար
– Սոց. ապահովության պաշտոնյաներ
– ՊԵԿ պաշտոնյաներ
– Ոստիկանության պաշտոնյաներ
– Վարչության պետեր
– Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Սրանք Նիկոլի այն պաշտոնյաներն են, ում մասին գիտենք։ Իսկ կոռումպացված Նիկոլի մաքուր կոռուպցիա հանդիսացող պարգևավճարների ու մնացած չհրապարակված ղալաթները, ինչպես օրինակ՝ ադամանդների, ծխախոտի ու զենքի անօրինական վաճառքը, դեռ բացահայտվելու են»։

← Վերադառնալ ցուցակին