Լուրեր
Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը՝ հայրենիքն է. Շարմազանով
13.08.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը ` հայրենիքն է:
Նախօրեին Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով հայտարարություն են տարածել 10 քաղաքական կուսակցություններ: Ի տարբերություն Փաշինյանի իշխանության ,10 կուսակցությունները Սևրի պայմանագիրը դիտարկում են ոչ այնքան պատմական,այլ իրավական և քաղաքական փաստ: Ավելին.կուսակցությունները հայտարարում են ,որ Սևրի դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված միջազգային միակ պայմանագիրն է,որի գործադրումը կասեցվել է ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով:
Տրամաբամանական էր,որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը,բայց արի ու տես ոչ «Քաղաքացիական պայմանագիրը» և ոչ էլ «Լուսավոր Հայաստանը» չարեցին դա: Ինչու՞: Ակնհայտ է,որ առաջինին խորթ է ազգային գաղափարախոսությունը,իսկ երկրորդը `հերթական անգամ հանդես է գալիս իշխանության «սրտի ընդդիմության» դերում:
Հ.Գ. Իշխանությունները գալու և գնալու են,իսկ մնայունը `հայրենիքն է»: