Լուրեր

Ք.Ա. 2492 թվականի այս օրը Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի հաղթական երթին. Շարմազանով

11.08.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ք.Ա. 2492 թվականի այս օրը Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի հաղթական երթին

Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով:Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից: Ըստ Պատմահոր `Հայկ Նահապետը ,չկամենալով ենթարկվել Բաբելոնի բռնակալ Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս իր հայրենի երկիր: Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ և պահանջում հնազանդվել իրեն, սակայն , վճռական մերժում ստանալով , արշավում է Հայկի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Վարագա լեռան ու Վանա լճի միջև գտնվող տարածքում `Հայոց ձոր գետի աջ ափին:Բելի զորքերը նկարագրելիս `Խորենացին,որպես քաոսային ուժի մարմնավորում ,նրանց ներկայացրել է «անճոռնի ամբոխի զորությամբ» և բազմություն անկարգ հրոսակի» եզրույթներով: Հայկական ուժերը «կարգելով երեքանկյունի ձևով»` Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը,աջ թևը հանձնում է որդիներին `Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը թոռներին`Կադմոսի գլխավորությամբ ,քանի որ «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»:Նահապետը « մյուս բազմությունը» կանգնեցնում է հետևում `կազմելով սեպաձև մարտակարգ: Մեր բանակը կասեցնում է թշնամու հարձակումը ,թույլ չտալով Բելին առաջին գրոհով հաջողության հասնել:Ճակատամարտի եկրորդ փուլում մեր զորքերը ստիպեցին Արևելքի տիրակալին բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Բելը նետահարվում է այն ժամանակ,երբ նրա բանակը պատրաստվում էր ձեռնարկել նոր գրոհ ,և նրա նետահարումից հետո սկսվում է խուճապ: Մովսես Խորենացին իրատեսորեն նկարագրում է Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը.««Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի մեծ քաջության գործը, փախչում է»: Պատմահայրը ,ամփոփելով իր խոսքը Հայոց ձորի հաղթանակի մասին, գրում է.««Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»:

Հ.Գ.Հատուկ նրանց համար, ովքեր անվանարկել են մեր հերոսական պատմությունը`մեջբերեմ Մովսես Խորենացու խոսքերը.« Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի» »:

← Վերադառնալ ցուցակին