Լուրեր
Որևէ մեկը չի էլ կասկածում, Նիկոլ, քեզ քո դավադիր նպատակներից շեղել հնարավոր չի. Կարինե Աճեմյան
06.08.2020
ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որևէ մեկը չի էլ կասկածում, Նիկոլ, քեզ քո դավադիր նպատակներից շեղել հնարավոր չի։
Երկրի ու պետության պրոբլեմը դու չես, մեր պրոբլեմը մեր հասարակության այն հատվածն է, որ ձեզ հանդուրժում է, ձեր «նոր»կրթական չափորոշիչներով, հակահայկական այլասերված ծրագրերով և մեծ ու փոքր ստերով։
Պատկերացնում եմ, ոնց ես մտքում ծիծաղում քեզ հավատացողների վրա ու զարմանում, որ ինչ խոստացել ուղիղ հակառակն ես արել, բայց դեռ հանդուրժում են։
Սեփական երեխաներին քաղաքական և PR նպատակներով օգտագործող ընտանիքին այլոց երեխաների ապագան դժվար էլ հետաքրքրի։
Այսօր իմունիտետը միայն covid-ի համար չի, որ անհրաժեշտ է, ու միայն ժամանակը ցույց կտա, թե բոլոր ուղղություններով այս իշխանության ապազգային ճնշումներին մեր հավաքական իմունիտետը կհակազդի, թե ոչ.... հուսով եմ, հայ ժողովրդին էլ իր ճանապարհից հնարավոր չի լինի շեղել....
NO PASARAN!!!!!!»: