Լուրեր

ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովը հայտարարություն է տարածել

05.08.2020

ՀՀԿ կանոնադրության համաձայն` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությանն անդամագրվելու, անդամակցությունը կասեցնելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ՀՀԿ սկզբնական, շրջանային և տարածքային կազմակերպություններ ստեղծելու աշխատանքները, կատարում է Կանոնադրությամբ Հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ:

Ելնելով ՀՀԿ ծրագրային դրույթներից և կանոնադրական պահանջներից` կազմակերպչական աշխատանքներ է կատարում կուսակցության կառույցների (սկզբնական, շրջանային, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ) ձևավորման, կայացման, համալրման և ամրապնդման ուղղությումբ:

Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական և վերլուծական գործունեությունն ապահովում է հանձնաժողովի աշխատակազմը:

← Վերադառնալ ցուցակին