Լուրեր
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել. Աշոտյան
04.08.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է: Գրառումը՝ ստորև․
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Ինչու՞, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:
Իսկ եթե չունես որոշում, ինչու՞ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:
Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:
Թե չէ հեշտ են ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:
Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»: