Լուրեր

Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ. Արտակ Զաքարյան

03.08.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է.

 

«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրական հարստությունը. դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:

Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:

Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»:

← Վերադառնալ ցուցակին