Լուրեր
Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Աշոտյան
31.07.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։
Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք են այսօրվա բանակցային գործընթացի առաջնահերթությունները։
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.luys.am/img/artpic/small/07c963fc389bdb07857708-OSCEMinskgroup.pdf
#Luys #research #diplomacy #OSCE #OSCEMinskGroup»: