Լուրեր
Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը. Աշոտյան
30.07.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը:
Գործից անվերադարձ ազատեք Սփյուռքի հարցերով այսօրվա հանձնակատարին:
Վերադարձեք 2015 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին:
Անհապաղ շտկեք այն ավերածությունները, որ գործել եք այդ ոլորտում»: