Լուրեր
Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի իշխանության ապօրինություններից. Շարմազանով
28.07.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի իշխանության ապօրինություններից:
Ինչպես 37թ-ին պետք չէր զարմանալ բոլշևիկների ու եժովների նախաձեռնած բռնաճնշումներից, այնպես էլ այսօր սպասելի պետք է լինի նեոբոլշևիկների կողմից հետապնդումները:
Իսկ զարմացեք, երբ այս իշխանությունը պետականամետ քայլ կատարի: Ինչպես եժովներն ու բերիաները հայտնվեցին պատմության աղբանոցում, այնպես էլ նույն ճակատագրին կարժանան նրանց հետևորդները:
Իսկ Արթուր Դանիելյանը, վստահ եմ, այս ամենից «զադնի» չի դնելու և բազմաթիվ հայրենակիցներիս նման շարունակելու է իր պայքարը հանուն ազգային Հայաստանի,որտեղ պոպուլիստներն ու հայկականության դեմ արշավողները տեղ չեն ունենալու»: