Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է EDS Summer University 2020-ին

27.07.2020

Օրերս տեղի է ունեցել ԵԺՈՒ-ի (EDS – European Democrat Students) ամենամյա ամառային հավաքը՝ Summer University 2020-ը: Ի տարբերություն նախորդ տարիների միջոցառումը առաջին անգամ կազմակերպվել է օնլայն հարթակում՝ ելնելով համավարակի պայմաններից: 

Միջոցառումը բաղկացած է եղել մի շարք վեբինարներից, որոնց ընթացքում մասնակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ: 

Միջոցառմանը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Նարինե Մեհրաբյանը:
Ամենամյա անցկացվող միջոցառման ընթացում տեղի է ունեցել ԵԺՈՒ-ի նախագահի, փոխնախագահների եւ գլխավոր քարտուղարի ընտրությունը, ովքեր ինչպես կարգն է ընտրվել են մեկ տարի ժամկետով: 

ԵԺՈՒ-ի նախագահ է վերընտրվել Կառլո Անգրիսանոն: Ընտրությունը անցկացնելու համար փորձարկվել է eBallot էլոկտրոնային համակարգը:
Միջոցառումը առանձնացել է իր մաշտաբայնությամբ եւ մասնակիցների թվով: 

Մասնակիցների թվում են եղել կազմակերպության մշտական եւ ոչ մշտական անդամները, ինչպես նաեւ դիտորդներ տարբեր անդամ երկրներից: Հնգօրյա հավաքի շրջանակներում քննարկվել են տարբեր առաջարկություններ ու ընդունվել մի շարք օրինագծեր:

Երիտասարդ քաղաքական գործիչներին հնարավորություն է տրվել բանախոսների հետ քննարկել ժողովրդավարությանը, աշխարհաքաղաքականությանը եւ համավարակի հետեւանքով առաջացած խնդիրների հաղթահարմանը առնչվող հարցեր: 

Մասնակիցները անդրադարձել են նաեւ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը մուսուլմանական մզկիթի վերածելու որոշմանը եւ քրիստոնյա աշխարհի
արձագանքին:

«Չնայած միջոցառման ֆորմատի փոփոխությանը այն վստահաբար կարող ենք հաջողված համարել: Ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, քննարկել ենք բազմաթիվ թեմաներ տարբեր երկրներ ներկայացնող բանախոսների հետ անցկացված վեբինարների ընթացքում», - ասվում է ՀՀԿ ԵԿ անդամ Նարինե Մեհրաբյանի խոսքում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին