Լուրեր

Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը. Շարմազանով

27.07.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ:

Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը: Հարձակում է նախաձեռնվել Մայր Աթոռի, ավանդական ընտանեկան արժեքների, իսկ այսօր արդեն `հայոց գրականության ու պատմության վրա:

Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային կաղապարներից հրաժարվելու» կոչն ու վարչապետ Փաշինյանի «թավշյա» լռությունը. ամեն ինչ ընկնում է իր տեղը,չէ՞:

Հ.Գ. Դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար. անպետք են այն դասագրքերը, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:

Գարեգին Նժդեհ»:

← Վերադառնալ ցուցակին