Լուրեր

Հիմա էլ դուխով հայ գրականություն են մերժում. Մարգարիտ Եսայան

24.07.2020

Բոլորին արդեն հայտնի է, որ հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը, ինչպես նաև ծրագրում ներառվել են հայ ժամանակակից և արտասահմանյան մի շարք գրողներ:

Iravunk.com-ը կապ հաստատեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի հետ, հարցը քննարկելու նպատակով:

Մարգարիտ Եսայանի խոսքով` անհասկանլի է, թե ովքեր են այդ ծրագրի վրա աշխատում և ինչ նպատակով:

«Պետք է ցավով արձանագրել, որ ՀՀ իշխանության է եկել մի ուժ, որն ամեն ինչ և ամեն կերպ փորձում է մերժել: Մերժել անկախ Հայաստանի պատմությունը, իսկ հիմա արդեն իրենց այնքան լավ են զգում, որ դուխով մերժում են հայ ժողովրդի պատմությունն առհասարակ: Հիմա էլ դուխով մերժում են հայ գրականությունը: 

Մարգարիտ Եսայանի դիտարկմամբ` ցավալի է, որ չկա մի ձեռք, որ կբռնի դուխով մերժողների ձեռքն ու կարգելի չափն անցնել:

«Տպավորություն է, որ մենք ազգովի ամնեզիա ունենք և ամեն բան մոռացել ենք: Որտեղի՞ց սրանց այսքան ինքնավստահություն, որ արդեն սկսել են աղավաղել կրթական համակարգը»: 

Մեր զրուցակցի պնդմամբ` գործող իշխանությունը զավթել է պետական ապարատը, որպեսզի մեր պետությունը, մեր բոլոր հենասյուներով հանդերձ մերժի:

Մեր այն հարցին, թե կա՞ն այսօր այնպիսի ժամանակակից գրողներ, որոնց ստեղծագործություններն արժանի են մուտք գործել դպրոցական ծրագիր, Մարգարիտ Եսայանը պատասխանեց հետևյալը.

Այն ծրագիրը, որ մինչ օրս կար, իր մեջ ընդգրկում էր հայ գրականության ռահվիրաներին: «Դպրոցականներին ժամանակակիցներին ծանոթացնելու համար պետք չէր մերժել հայ դասական գրականությունը, այլ պարզապես կարելի էր մեկ այլ առանձին դասաժամ հատկացնել դրան»:  

Մարգարիտ Եսայանի կարծիքով` այսօր կան հրաշալի ժամանակակից գրողներ, սակայն նրանց ծրագրում ընդգրկելու համար ոչ ոք չուներ իրավունք հանելու Նարեկացուն, Այգեկցուն, Խորենացուն և այլն...

«Սրանք անհայրենիք են: Ամեն ինչ սրանցից սպասելի է: Սրանք մերժում են նաև հայոց եկեղեցու պատմությունը: Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է կատարելագործել, այլ ոչ թե ծրագրից հանել»: 

Հայկ Գևորգյան 

Iravunk. com

← Վերադառնալ ցուցակին