Լուրեր
«Իշխանական քարոզիչներն արտաքին ճակատում թուրքերի բերանը փակելու փոխարեն զբաղված են ներքաղաքական խարդավանքներով». Շարմազանով
22.07.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակն է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի ու հնարավոր ինտերվենցիայի հիմնական կախարգելող գործոնը ռուսական 102-րդ ռազմաբազան է:
Այս պայմաններում հայ-ռուսական դաշնակցության և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ընդդիմախոսները ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին:
Ավելին. իշխանական քարոզիչներն արտաքին ճակատում թուրքերի բերանը փակելու փոխարեն զբաղված են ներքաղաքական խարդավանքներով:
Հ.Գ.Հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է:
Գարեգին Նժդեհ»: